Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե մի քաղաքական մեծամասնության կազմած դատարանին պետք է փոխարինի մեկ այլ քաղաքական մեծամասնության ձևավորած դատարանը, հանրությունը կստանա խաբկանք. «Ժամանակ»

Փետրվար 19,2020 10:54

ՍԴ դատարանակազմի շուրջ հանրաքվեի գործընթացի մեկնարկին մի բան անկասկած է և պետք է արձանագրել շատ պարզ, որ հարցը, որը դրված է հանրային դատին, որևէ առանցքային անմիջական կապ չունի հանրության կողմից անկախ արդարադատության հարցի լուծման հետ: Համենայնդեպս, այնքան ժամանակ, քանի դեռ հանրությանը ներկայացված չէ արդարադատական անկախ համակարգի վերաբերյալ կոնցեպտուալ պատկերացումը կամ այլ կերպ ասած՝ դատաիրավական ռեֆորմն իր ամբողջությամբ՝ թե՛ բովանդակային, թե՛ ժամանակացույցային իմաստով:

Հակառակ դեպքում, եթե մի քաղաքական մեծամասնության կազմած դատարանին պետք է փոխարինի մեկ այլ քաղաքական մեծամասնության ձևավորած դատարանը, հանրությունը կստանա խաբկանք, ոչ թե սկզբունքային տարբերություն: Խաբկանք այն իմաստով, որ վաղը, մյուս օրը, ամիսներ կամ տարիներ անց գուցե փոխվի վստահությունն ու համակրանքը տվյալ մեծամասնության հանդեպ, որն այսօր անկասկած շատ մեծ է, ու այդ փոփոխությունն իր հերթին բերի տարիներ առաջ այդ մեծամասնության կազմած դատարանի հանդեպ անվստահության: Այստեղ է սկզբունքային հարցը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829