Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն բացարձակապես հանրային վստահություն ունենալու անհրաժեշտություն չունի․ Վարդան Այվազյան. «Ա1+» (Տեսանյութ)

Փետրվար 18,2020 22:55

«Ինչ վերաբերում է «Այո» և «Ոչ»-ի քարոզարշավին, ապա ես ինքս, որպես երկրի քաղաքացի, որևէ մասնակցություն չեմ ունենալու, որովհետև այդտեղ բովանդակային որևէ քննարկում չկա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Հայոց արարման հավաք» կուսակցության համահիմնադիր Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով Սահմանադրությունում փոփոխություն կատարելու հանրաքվեի քարոզարշավին։

Ըստ իրավաբանի՝ քարոզարշավը ձևական բնույթ ունի, որովհետև գործադիր իշխանության և Սահմանադրական դատարանի  միջև հակամարտությունը տևական ժամանակ է՝ կա, քաղաքացիներն արդեն քաջատեղյակ են և իրենց հոգում խորքում վաղուց կողմնորոշվել են՝ «Այո՞», թե՞ «Ոչ»։ Այվազյանն ասաց, որ անշնորհակալ կլինի գուշակություն անել՝ ասելով․ ««Այո»-ն կհաղթի, թե «Ոչ»-ը, կամ կտապալվի հանրաքվեն»։

«Ընդամենը մեկ հարցի պատասխան պետք է տա ժողովուրդը՝ ՍԴ -ի 7 դատավորներից հրաժարվե՞ն, թե՞ ոչ։ Այդտեղ բովանդակային խնդիր չկա։ Անգամ կարելի է անձնական համակրանքներով ու հակակրանքներով շարժվել և այլն։ Դրա համար որտեղ չկա բովանդակային քննարկում, այդտեղ «Հայոց արարման հավաք» կուսակցությունն իր անելիքը չի տեսնում»,- պարզաբանեց նա։

Վերջինիս խոսքերով՝ Սահմանադրական դատարանը բացարձակապես հանրային վստահություն ունենալու անհրաժեշտություն չունի, որովհետև իր գործառույթներն հանրության հետ ամենօրյա շփումների շրջանակներում չեն, և «հանրային  վստահության խնդիր» կոչվածը պետք է ընդամենը դիտարկել որպես քաղաքական շահարկում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829