Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիևի պատմական անհաջող ակնարկի ոչ փաստարկված պատասխանները դարձան դեբատի հիմնական խնդիրը». Հովհաննես Սահակյանը՝ Մյունխենյան Ալիև-Փաշինյան հանդիպման մասին

Փետրվար 18,2020 22:40

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը, «Հայելի» ակումբում անդրադառնալով Մյունխենյան Ալիև-Փաշինյան հանդիպմանը նշեց.

«Այս բաց, թափանցիկ ֆորմատում մենք շատ ասելիք պիտի ունենայինք, բայց ստացվեց այնպես, կարծես թե, մենք գնացել էինք բանակցությունների առանց օրակարգի  և Ալիևի պատմական անհաջող ակնարկի ոչ փաստարկված պատասխանները  դարձան դեբատի հիմնական խնդիրը»:

Նա հավելեց,  երբ  Ալիևը անմեղ  գառի կեցվածքով խոսում էր ժողովրդավարությունից, մենք բոլորս ուզում էինք, որ Փաշինյանը, որպես փաստ բերեր Ռամիլ Սաֆարովի օրինակը, երբ  նա քնած սպային կացնահարեց և գեներալի կոչում ստացավ, պետք էր խոսել Սումգայիթի, Բաքվի ջարդերից և ի վերջո ապրիլյան պատերազմից, երբ Թալիշում խաղաղ բնակչությանը քնած էր ու տատիկ պապիկները չէին հասցրել ապահով տեղ գնալ նրանց անդամահատում էին:

Հովհաննես Սահակյանն անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելուն, ասաց, որ ընդհանրապես այս գործընթացը հակաիրավական է և չպետք է լիներ, բայց արդեն ուշ է. հանրաքվեի օրը որոշված է, կարծում եմ ժողովուրդը պետք է բոյկոտի և չմասնակցի հանրաքվեին. «Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող քաղաքական գործընթացները հղի են  բազմաթիվ վտանգներով, այս հանրաքվեն միտված չէ բարեփոխումների այլ Սահմանադրական դատարանի  դատավորներից ազատվելու: Այս հանրաքվեով նոր հիմք է դրվում, որ ցանկացած քաղաքական ուժ գալով  իշխանության փոխելու է ամբողջ դատական համակարգը Հանրաքվեն մարտահրավեր է իրավական պետությանը»,-  ասաց Հովհաննես Սահակյանը:

Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829