Այսօր ՍԴ-ում լրագրողները Ֆելիքս Թոխյանից հետաքրքրվեցին. «Քրեական գործ կա Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի նկատմամբ՝ արդարադատությանը խոչընդոտելու հանգամանքով, ինչը մարտի 1-ի համատեքստում առնչվում է Սահմանադրական դատարանին (նախկին դատավոր Վալերի Պողոսյան եւ այլն): Դա էլ մի կասկած է, որ այն ժամանակ իշխանությունը փորձել է Սահմանադրական դատարանին մարտի 1-ի գործով որոշում պարտադրել կամ առաջարկել»,-ինչին ՍԴ դատավորը պատասխանեց. «Դուք լավ չեք տեղեկացված: Պարոն Արմեն Գեւորգյանի նկատմամբ մեղադրանքի այդ հոդվածը հանված է: Սա՝ որպեսզի իմանաք:
Այդ գործով, ոչ թե մարտի 1-ի, որն իբր մեր վրա են դնում, կանչվել եմ Հատուկ քննչական ծառայություն: Ես միշտ հարգել եմ այլ պետական ինստիտուտների աշխատանքը: Գնացել եմ, մի 5-10 րոպե պատասխանել եմ իրենց հետաքրքրող բոլոր հարցերին: Կարեւոր հարցը եղել է այն, թե ինձ այդ հարցով ճնշե՞լ են: Ասել եմ՝ ոչ: Չեն էլ կարող ու ոչ մի իշխանություն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ