Լրահոս
Օրվա լրահոսը

Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում. Գեւորգ Բաբայանը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. «Փաստինֆո»

Փետրվար 18,2020 20:10

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեության առնչությամբ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Երևանի քաղաքապետարանից գրություն է ստացվել, ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- նշեցին Ոստիկանությունից։

Հարցին ի պատասխան, թե ի՞նչ խախտումների վերաբերյալ է գրություն ստացվել, Ոստիկանությունից ասացին, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։

Հիշեցնենք, որ Գեւորգ Բաբայանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հոկտեմբերին՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարության կողմից, իսկ այս տարվա փետրվարի 18-ին նա հայտարարեց աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու մասին։

Լրատվամիջոցներից մեկում հայտնվել էր հրապարակում, որում նշված էր, որ Բաբայանը Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկին՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի Նորո» անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Փաստինֆո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829