Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է հնարավոր դարձնել նաև այլ երկրներում գտնվողների համար․ Սոնա Այվազյանը՝ արտերկրից քվեարկության մասին. «Ա1+» (Տեսանյութ)

Փետրվար 18,2020 20:03

«Միջազգային կառույցների կողմից սահմանված ստանդարտներն, ընդհանուր առմամբ միտված են երաշխավորելու ընտրողների հիմնարար իրավունքները»,- «Արտասահմանից քվեարկությանն առնչվող հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Ըստ Այվազյանի՝ միևնույն ժամանակ այս իրավունքների ապահովումը ենթադրում է, որ պետք է լինեն ընկալելի և կայուն կանոններ, որոնք պետք է բացառեն կասկածները որևէ մանիպուլյացիայի վերաբերյալ։

Արտասահմանից քվեարկելու իրավունք ունեցողներին անդրադառնալով՝ գործադիր տնօրենը թվեց նրանց․ դիվանագիտական, հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնողները և նրանց հետ բնակվող ընտանիքի անդամները, ծառայության կամ ուսման գտնվող զինծառայողները, ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում գտնվող ներկայացուցչությունները և նրանց հետ բնակվող ընտանիքի անդամները։

Այվազյանը հիշեցրեց, որ այս պրակտիկան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կողմից նախկինում գնահատվել է միջազգային ստանդարտներին հակասող, քանի որ «այն խաթարում է համընդհանուր իրավունքի և ընտրական իրավունքի հավասարության սկզբունքները»։

«Քանի որ արտոնյալ իրավիճակ է տալիս մի փոքր խմբի, այն դեպքում, երբ նույն էլեկտրոնային եղանակով կարելի է հնարավոր դարձնել նաև այլ երկրներում գտնվող այլ քաղաքացիների համար»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829