Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այս հանդիպումը երկու կողմի համար էլ շոու էր». ադրբեջանագետը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Փետրվար 18,2020 18:50

Մյունխենում տեղի ունեցած հանդիպման ձևաչափից արդյունավետություն ակնկալել չարժեր, քանի որ բանակցային գործընթացին վերաբերող որևէ կետի անդրադարձ չեղավ: Այս մասին փետրվարի 18-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Նրա խոսքով՝ այնտեղ հնչած մի շարք թեզեր հանրության համար հասկանալի չէին:

Ըստ ադրբեջանագետի՝ առաջին ուշագրավ պահը Փաշինյանի նոր թեզի ներմուծումն էր ՝ միկրո հեղափոխությունների մասին, որն այդքան էլ հասկանալի չէր. «Վերջին շրջանում հաճախ է այդպես լինում, երբ քաղաքականության մեջ նոր քարոզչական կամ դիվանագիտական թեզ է ի հայտ գալիս, որը հանրության համար հասկանալի չէ և չի բացատրվում: Դա այնքանով է վատ, որ հնարավորություն է տալիս հանրությանը և հակառակորդ կողմին տարբեր կերպով մեկնաբանել այն»:

Մյուս կետը, որի վրա պետք է ուշադրություն դարձնել այն է, որ միջազգային հանրությանը հետաքրքիր չէ, թե ով ինչքան է ապրել այս տարածաշրջանում. «Երբ մենք խոսում ենք Տիգրան Մեծից ոչ ոքի հետաքրքիր չէ, քանի որ այնտեղ հավաքվածների մեծ մասի պետություններն էլ Տիգրան Մեծի ժամանակ գոյություն չեն ունեցել և իրենց համար այդ դիսկուրսը հասկանալի չէ: Նրանց պետք է բացատրել այն ինչ կա ներկայումս, իսկ այսօր կա Ադրբեջանից հայատյացություն, ֆաշիզմ և Արցախի բնակչության ու քաղաքացիների իրավունքների խախտում: Այս մասին խոսելով մենք միջազգային հանրությանը կկարողանանք բացատրել, թե ի՞նչ է նշանակում մեզ համար «տարածքները անվտանգություն են» թեզը և ինչո՞ւ չենք կարող անվտանգ ապրել Ադրբեջանի կողքին: Դրա վառ ապացույցը ապրիլյան պատերազմն էր, երբ ադրբեջանցիներին հաջողվեց մի փոքր մոտ գալ խաղաղ բնակչությանը. ունեցանք խոշտանգված դիակներ և այլն»,-ասաց Անժելա Էլիբեգովան:

«Մարդիկ հիմնականում քննարկում էին արժե՞ր այս ձևաչափով հանդիպում, թե՞ ոչ, իսկ ձևաչափի նպատակն էր ցույց տալ՝ իրականում ինչ է կատարվում բանակցություններին, բայց այդ պատկերը չստացանք: Այս հանդիպումը երկու կողմի համար էլ շոու էր, հայերի համար հաղթողը Փաշինյանն էր, իսկ ադրբեջանցիների համար Ալիևը»,- հավելեց նա:

Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829