Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այո»-ի քարոզարշավը կսկսվի փետրվարի վերջին. Վահագն Հովակիմյան

Փետրվար 18,2020 18:11

Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրության փոփոխությունների «Այո» քարոզչության կողմի շտաբը ձեւավորված է, այժմ էլ ընթանում են կազմակերպչական աշխատանքները: Այս մասին այսօր ԿԸՀ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց «Այո» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

«Ձևավորվում են նաեւ տարածքային շտաբներ: Տարածքային պատասխանատուներն այժմ զբաղված են տարածքների ընտրությամբ՝ շտաբներ ձեւավորելու համար: Կազմակերպչական աշխատանքներ են տարվում»,- ասաց նա: Ըստ Վահագն Հովակիմյանի, «Այո»-ի քարոզարշավն, ամենայն հավանականությամբ, կսկսվի փետրվարի վերջին:

Երբ արդեն հստակ օրացուցային պլանը պատրաստ կլինի, «Այո»-ի շտաբն այդ մասին կհայտարարի:

Հիշեցնենք, որ այսօր ԿԸՀ-ն , 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Մելիքյանին գրանցել է որպես «Ոչ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829