Լրահոս
Օրվա լրահոսը

Հաագայի վերաքննիչ դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 50 մլրդ դոլար վճարել ՅՈՒԿՕՍ-ի գործով

Փետրվար 18,2020 18:06

Հաագայի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել հօգուտ ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին երեք բաժնետերերի: Դատարանի վճռի համաձայն՝ Ռուսաստանը պետք է որպես փոխհատուցում վճարի 50 միլիարդ դոլար: Այսպիսով, Հաագայի դատարանը չեղարկել է շրջանային դատարանի որոշումը, որը Ռուսաստանին ազատել էր 50 միլիարդ դոլար վճարելու պարտավորությունից:

ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերը (Yukos Universal Limited, Hulley Enterprises Limited и Veteran Petroleum Limited) Ռուսաստանի դեմ դատական հայց էին ներկայացրել 2014թ.՝ պնդելով, որ Մոսկվան հարձակում է իրականացրել ընկերության ու բաժնետերերի վրա՝ նպատակ ունենալով սնանկացնել ընկերությունը և խլել ակտիվները:

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ բողոքարկելու է վճիռը և մատնանշել, որ դատարանը հաշվի չի առել այն փաստը, որ ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերը բարեխիղճ ներդրողներ չեն եղել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829