Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆելիքս Թոխյանը հուշեց, թե ՍԴ-ին ինչում կարելի է «մեղադրել»

Փետրվար 18,2020 17:55

 Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը հորդորեց իրենց մեղադրել այնպիսի բաներում, որ իրականությանը համապատասխանում են: Aravot.am-ը հարցրեց՝ այդ հարցում մեզ կօգնե՞ք, ի՞նչ օրինակ կհուշեք: «Մեզ կարելի է մեղադրել, որ մենք արած գործը ժողովրդին լավ չենք ցույց տվել: Սա ընդունում եմ: Մենք, օրինակ, լրատվամիջոցներին փրկել ենք սնանկացումից: Այդ որոշման նախագծի վրա ես էլ եմ աշխատել, երբ համապատասխան օրենսդրությամբ շատ բարձր տուգանքներ ու վճարներ կար: Այդ հարցը մենք լուծեցինք: Հիմա էլի վճարում եք, բայց մի 10 անգամ քիչ: Ոչ մեկդ չի ասում, որ դա արել է Սահմանադրական դատարանը:

Մենք շատ կարեւոր հարց ենք լուծել՝ կապված Հյուսիսային պողոտայի հարցում սեփականության իրավունքի հետ: Որոշ մարդիկ այդ Հյուսիսային պողոտայի հաղթանակների հաշվին մինչեւ հիմա ապրում են: Մի անգամ չասացին, որ Եվրոդատարանում Հյուսիսային պողոտայի հարցը հաղթել են, որովհետեւ Սահմանադրական դատարանը այսպիսի որոշում է կայացրել: Եվրոդատարանում մեր որոշումը թափ է տալիս՝ հաղթում է, գալիս այստեղ մեզ փնովում է: Չի կարելի:

Ընդունեք նաեւ, որ լավ բաներ էլ ենք արել: Ես հպարտ եմ, որ այն դատավորներից եմ, որի նկարով մարդիկ կենսաթոշակի վերաբերյալ միտինգ են արել: Հիմա Թոխյանի հարցն եք դրել: Լավ եք անում: Բայց թացը չորից տարբերեք: Բարոյական նորմերը միշտ ավելի բարձր են եղել, քան իրավականը»,-պատասխանեց ՍԴ հնաբնակ դատավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829