Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծանոթացել է գործի նյութերին, եւ իր դիրքորոշումը միանշանակ է:
«Իմ համոզմամբ, դա անհիմն մեղադրանք է, այդտեղ վատնում, նույն ինքը` հափշտակություն, գոյություն չունի, մնացածը հետո…»,-ասաց նա` հավելելով որ գործի քննության ընթացքում դիրքորոշումներն ավելի մանրամասն կներկայացնեն:
Նա նաեւ նշեց, որ որոշ ցուցմունքներ կան, որոնց վրա հենվում է մեղադրական կողմը, բայց իր խոսքերով, դրանք անհիմն են եւ որակումն էլ սխալ է:
Նիկոլայ Հակոբյանը մասնավորապես ընդգծեց, որ Բարսեղ Բեգլարյանի ու Սերժ Սարգսյանի գործի հիմքում բացառապես Սերգո Կարապետյանի ցուցմունքն է. «Սերգո Կարապետյանը պնդել է, Բարսեղ Բեգլարյանը հերքել»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ