ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի ծննդյան 60-ամյակի առթիվ:
Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Որպես լրագրող և խմբագիր, որպես հեռուստամեկնաբան, որպես ճշմարիտ մտավորական Դուք Ձեր ավանդն եք ներդրել Հայաստանի անկախ մամուլի ստեղծման գործում: Ձեր հեղինակած հոդվածներում և Ձեր վարած հեռուստատեսային հաղորդումներում ձևավորվում է տեղեկատվական մի միջավայր, որտեղ կարևոր է ոչ միայն ազատ գործելու և արտահայտվելու հնարավորություն ունենալը, այլև այն չչարաշահելը:
Լրագրողի Ձեր գնահատականները կամ վերլուծություններն արվում են մասնագիտական բարձր մակարդակով՝ չանցնելով լրագրողական ու մարդկային վարքականոնի սահմանները: Այդ չգրված դավանանքին է հետևում նաև երկար տարիներ Ձեր կողմից խմբագրվող «Առավոտ» օրաթերթը:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, լավատեսություն և ամենայն բարիք»: