Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆելիքս Թոխյան. «Այն բոլոր որոշումների տակ, որ վերջին 20 տարում ստորագրել եմ ՍԴ-ում, այսօր էլ կստորագրեմ»

Փետրվար 18,2020 17:12

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանն այսօր լրագրողներին խոստացավ, որ ՍԴ «իբր կեղծված ընտրությունների արդյունքները դակելու» վերաբերյալ օրերից մի օր հատուկ մամուլի ասուլիս կհրավիրի: «Իբր կեղծված ընտրությունները ՍԴ-ի կողմից դակելու գործով զեկուցողներից մեկը՝ ես, պաշտոնապես հայտարարում եմ, որ Սահմանադրական դատարանը ընտրությունները ոչ կազմակերպողն է, ոչ էլ վերահսկողը: Ուստի եւ կեղծելու օբյեկտիվ հնարավորություն իսպառ չունի: Թե ինչի են մեր վրա բարդում, ուզում մեզ քավության նոխազ սարքել, գնացեք՝ իրենց հարցրեք: Մենք ընտրությունները չենք կազմակերպում ու չենք էլ վերահսկում: Դա անում են համապատասխան ընտրական հանձնաժողովները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարությամբ:

Այն բոլոր որոշումները, որ վերջին 20 տարում ստորագրել եմ ՍԴ-ում, այսօր էլ կստորագրեմ: Ես փաստաբաններին էլ, որ այսօր սահմանադրության լոմոնոսով են դարձել, խորհուրդ եմ տվել. Սահմանադրական դատարանում առկա է արխիվը, գնացեք՝ բացեք: Իրենք փաստաբան են: Այդ թվում նաեւ այն փաստաբանները, որոնք դիմել են ՍԴ ու պարտվել են: Ասել եմ՝ վերցրեք, հրապարակեք բոլոր այն փաստաթղթերը, որոնք եղել են Սահմանադրական դատարանի դատավորների սեղանին, երբ նրանք այդ որոշումները կայացրել են»:

Հարց հնչեց, թե նախկին իշխանությունների ժամանակ կարո՞ղ էր անկախ որոշում կայացնել՝ լավ իմանալով, որ հնարավոր է՝ քաղաքական իշխանությունը համապատասխան վերաբերմունք ցուցաբերի: «Եթե որեւէ մեկը կարող է ընդհանրապես մտքով անցկացնի, թե Ֆելիքս Թոխյանին կարելի է ճնշել, ուրեմն ինձ ընդհանրապես չի ճանաչում: Ով ինձ ճանաչում է, շատ լավ գիտի, որ հարց անգամ հնարավոր չէ բարձրացնել: 23 տարվա ընթացքում ոչ մեկը չի էլ փորձել: Թե ինչո՞ւ, պատասխանը, կարծում եմ, պարզ է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829