Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆելիքս Թոխյան. «Ես գնահատում եմ Վահե Գրիգորյանի պրոֆեսիոնալիզմը, սակայն ոչ այնքան սահմանադրական իրավունքի ոլորտում»

Փետրվար 18,2020 16:17

ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանն ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին առնչվող լրագրողների բազմաթիվ ու բազմաբնույթ հարցերին այսօր չպատասխանեց: Եվ դա ունի շատ պարզ պատճառ: «Սահմանադրական հանրաքվեի արդյունքները կարող են բողոքարկվել սահմանադրական դատարան: Բոլոր հարցերի վերաբերյալ, իսկ դա սուբյեկտի իրավունքն է, ես կարծիք չեմ կարող արտահայտել: Ավելի ճիշտ՝ կարող եմ, բայց այդ դեպքում, եթե գործը ՍԴ-ում քննարկվի, մասնակցել չեմ կարողանա»,-ասաց նա:

Հարցին, թե սահմանադրական դատարանի ներսում լարվածություն կա՞, Ֆելիքս Թոխյանը պատասխանեց. «Ոչ: Սահմանադրական դատարանում ոչ Վահե Գրիգորյանի՝ հունիսին եկած ժամանակ, ոչ հիմա որեւէ ճգնաժամ չի եղել եւ չկա»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում, որ Վահե Գրիգորյանը ոչ մի նիստի չի մասնակցում, սակայն աշխատավարձը ստանում է ու կարգապահական պատասխանատվության չի ենթարկվում: «Դուք այդ հարցը իրեն տվեք: Նա իմ լավ գործընկերն է: Ես Վահիկին գիտեմ տասը տարուց ավելի, գնահատում եմ նրա բարձր պրոֆեսիոնալիզմը, սակայն ոչ այնքան սահմանադրական իրավունքի ոլորտում: Նա փաստաբան էր՝ քրեական, քաղաքացիական գործերով»,-պատասխանեց Ֆելիքս Թոխյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829