Լրահոս
Օրվա լրահոսը

«Ախպերության սկզբունքը բանակում անելիք չունի». Անդրանիկ Քոչարյան

Փետրվար 18,2020 15:44

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բանակի խնդիրների լուծումից է կախված, թե մեր երկիրն ինչպես կլուծի մնացած խնդիրները՝ տնտեսական, ռազմական:

Նա ասաց, որ պաշտոնանկություններ կլինեն ՊՆ-ում, անկասկած: Թե կադրային փոփոխություններն ի՞նչ կտան՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ դա կառողջացնի. «Դրանք սթափեցնող դրսեւորումներ են»:

Խոսելով փետրվարյան մտահոգիչ դեպքերի մասին, որոնք տեղի ունեցան բանակում՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ մեր զինված ուժերում ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքեր պետք է տեղի չունենան, պետք է հասնենք դրան. «Ախպերության սկզբունքը բանակում անելիք չունի: Մենք այստեղ քննարկեցինք էլիտար զորամասերի հարցը: Արցախի ՊԲ-ում, որտեղ ծառայություն իրականացնում են Արցախի մեր հայրենակիցները, թե նաեւ կամավորները, դրանք բոլորը մենք գնահատեցինք էլիտար՝ իրենց մարտական խնդրի պայմաններում: Իսկ նման դրսեւորումներ, եթե կան այլ զորամասերում, այն զորամասում, որտեղ եղավ ինքնասպանություն, այդ զորամասը իր մարտական էլիտար բնույթը, որպես լավագույն հարվածային ուժ, չարժի, որ անընդհատ մենք նրա էլիտարությունը դիտենք հոգեբանական նկարագրի մեջ, դիտենք մարտական խնդրի մեջ: Բայց որ կան անհավասարության խնդիրներ, որը ծնում է նման դեպքեր, մենք այդ հարցերը քննարկել ենք: Սովորական հեռախոսը կարող է դառնալ անհավասարության գործոն, կամ ինչ-որ մեկի երեխա լինելը: Հրամանատարը պետք է լիարժեք լինի, ինքը համար մեկ պատասխանատուն է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829