Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը Յուրի Խաչատուրովի պաշտպանին թույլ չտվեց հայտարարություն անել

Փետրվար 18,2020 13:55

«Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Դատական նիստին ներկա չէր Յուրի Խաչատուրովի թարգմանիչը: Որ թարգմանիչը չի ներկայանալու նիստին, դատարանին հայտնի էր դարձել նիստից անմիջապես առաջ եւ դատարանը հնարավորություն չէր ունեցել չներկայանալու պատճառը ճշտելու:

Դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց, որ Յուրի Խաչատուրովի պաշտպանը հայտարարություն անի:

Նիստը կկայանա փետրվարի 25-ին, ժամը 13.00-ին:

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստում Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, ապա նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություններ էին ներկայացրել: Պատասխանող կողմը առարկել էր:

Պաշտպաններից հետո առարկություններ էին ներկայացրել մեղադրանքը պաշտպանող դատախազները՝ պնդելով, որ քրեական անորոշ նորմի մասին խոսք լինել չի կարող։

Աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվել էր: Այսօր դատարանը պետք է լսեր կողմերի ամփոփիչ ելույթները ներկայացված միջնորդության վերաբերյալ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829