Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակը քաղաքական ենթամշակույթի զոհ. Ռուբեն Հակոբյան

Փետրվար 18,2020 13:53

«Ակունք» կենտրոնի տնօրեն, «Վերնատուն» ակումբի անդամ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բանակում վերջին շրջանում կատարված սպանությունների ու ինքնասպանությունների համար իշխանության ներկայացուցիչները փորձում են մեղադրել Զինված ուժերի ղեկավարությանը` խստապահանջ ու պրոֆեսիոնալ չլինելու, քրեական ենթամշակույթի դեմ անհրաժեշտ պայքար չտանելու և այլնի համար: Ինչ-որ առումով չի կարելի չհամաձայնել նրանց հետ…

Բայց միանգամից հարց է ծագում` իսկ որտե՞ղ էիք դուք, երբ իր պրոֆեսիոնալիզմով, խստապահանջությամբ, խարիզմայով ու դրական այլ կողմերով բարձր հեղինակություն վայելող հրամանատարին ձեր գերագույն-գլխավորը հեռացնում էր միայն նրա համար, որ նրա աշխատակիցը համարձակվել էր հակադարձեց այն ճչացող անմեղսունակությանը, թե այս հեղափոխություն կոչված պետական հեղաշրջումը շատ ավելի կարևոր էր մեր պետության համար, քան հազարավոր կյանքեր խլած արցախյան ազատամարտը, ովքեր, ինչպես հետագայում պարզվեց, անիմաստ զոհեր էին: Սա ուղիղ հրահանգ չէ՞ր բանակի հրամանատարությանը, թե` ճանաչեք ձեր չափը, որ` հետայսու ես եմ գծելու ձեր պրոֆեսիոնալիզմի ու հայրենիքին(ասել է թե` ինձ) նվիրվածության սահմանը… Չհասկացա՞ք, որ այդ պահից քրեական ենթամշակույթը հարստացրեցիք նաև օրվա գերագույն-գլխավորի կողմից բանակ ներմուծած ոչ պակաս վտանգավոր քաղաքական ենթամշակույթով… Չէի՞ք հասկանում, որ հաղթանակած բանակի գեներալներին ամենօրյա ռեժիմով վարկաբեկելն ու նսեմացնելը կարող է բացասաբար անդրադառնալ զինվորական կարգապահությանը… Չէի՞ք գիտակցում, որ ձեզանով սահմանագծված սևի ու սպիտակի բևեռացված անդունդում եռացող ատելությունն ու անհանդուրժողականությունը կարող է, որպես մահաբեր-ծանրոց, զորակոչվողի հետ սահման գնալ…

Չէ, չէիք կարող հասկանալ, որովհետև ձեր գերագույն-գլխավորի հետ միասին ձեզանից շատերը` խմբակցության արական սեռի մոտ կեսը, կարողացել է ճողոպրել, խուսափել բանակում ծառայելուց, չի ցանկացել պաշտպանել իր ծնողի ու պետության անվտանգությունը, բայց կարողացել է տիրանալ այդ պետության գերագույն-գլխավորի տիտղոսին: Եվ պատահական չէ, որ ձեր տեսակը պրոպագանդող գլխավոր տրիբուններից մեկն այսօր 300 ձայնով ԱԺ սողոսկած, բայց ժողովրդի անունից հոխորտացող wikileaks-յան դասալիքն է, ով իր տեսակի կենսագրությամբ ու արժեքային համակարգով բանակում զինվորներին հայրենասիրության ու ազատամարտի մասին դասեր է տալիս…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829