Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փետրվար ամսին այն, ինչ տեղի ունեցավ մեր ԶՈՒ-ի հետ կապված, մեզ բոլորիս ստիպել է եւ ստիպում է ամեն ինչ անել բանակի համար». Անդրանիկ Քոչարյան

Փետրվար 18,2020 13:32

Ազգային ժողովում ԳՇ պետ Արտակ Դավթյանը այսօր փակ հանդիպում ունեցավ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի, ինչպես նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովների անդամների հետ:

Թե ինչ հարցեր էին քննարկել, հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ հրապարակման ենթակա չեն. «Կարող եմ ասել, որ իսկապես բավականին արդյունավետ, ինֆորմատիվ քննարկում էր: Բազմաթիվ մտահոգություններ, որ մենք ունեինք թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես քաղաքացի, ստացան իրենց պատասխանը: Մենք շատ գործ ունենք անելու օրենսդրական դաշտում; Երկու հանձնաժողովներով պայմանավորվածություն ունեցանք ԳՇ-ի հետ աշխատելու»:

Իսկ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ քննարկել են այնպիսի հարցեր, որոնք ունեն գաղտնիության ռեժիմ. «Փետրվար ամսին այն, ինչ տեղի ունեցավ մեր ԶՈՒ-ի հետ կապված, մեզ բոլորիս ստիպել է եւ ստիպում է ամեն ինչ անել բանակի համար: Այսօր բանակը պետք է չթիրախավորել, այլ ամեն մեկը՝ օրենսդիրը, գործադիրը, հասարակությունը, ՀԿ-ները, ընտանիքները պետք է լինել բանակի կողքին, որովհետեւ բանակն է, որ կայացնում է մեր ամբողջ անվտանգության համակարգը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829