Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանի սպանության համար մեղադրվող պատանին ճանաչվել է մեղսունակ. «Հայկական ժամանակ»

Փետրվար 18,2020 13:18

Ոստիկանի սպանության համար մեղադրվող պատանու՝ 16-ամյա Հ. Գալստյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է եւս երկու ամսով։ ՀԺ-ի հետ զրույցում հանրային պաշտպան Արթուր Հարությունյանը տեղեկացրեց, որ փետրվարի 12-ին քննիչը կալանավորման երկարաձգման միջնորդություն է ներկայացրել, որը բավարարել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը։ Դրանից հետո Գալստյանը տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

Հ. Գալստյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2019 թվականի հոկտեմբերի 16-ի գիշերը «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության համար։

Արդեն 3 ամիս էր, ինչ նա գտնվում էր «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում։ Նոյեմբերի 21-ին Գալստյանը տեղափոխվել էր այնտեղ՝ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն անցնելու։ Արթուր Հարությունյանը տեղեկացրեց, որ օրեր առաջ ստացվել է նշված փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ Գալստյանը ճանաչվել է մեղսունակ։

– Պարոն Հարությունյան, ի՞նչ հիմնավորումներ է նշել քննիչը կալանավորման երկարաձգման համար։

– Ընդհանուր բնույթի հիմնավորումներ էին, որ կխուսափի քննությունից, հանցագործություն կկատարի եւ այլն։ Դա մտնում է նախաքննական գաղտնիքի մեջ, որը ես այս պահին չեմ կարող հրապարակել։ Ամեն դեպքում, որոշումը ստանալուց հետո բողոքարկելու եմ Վերաքննիչ դատարան։

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829