Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյանը` Փաշինյանին. «Ալիեւը խելքի տոպրակ չէր, կարելի էր նրան ջախջախել»

Փետրվար 18,2020 13:13

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր եւ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մյունխենյան հանդիպմանը հիշեց, թե ինչպես է նախկինում ՀՀԿ-ն հենց իրեն էր հաստատել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում որպես խմբակցության ղեկավար, երբ ինքը ՀՀԿ-ական չի եղել: «Օրակարգը կանխավ հայտնի էր եւ յուրաքանչյուր նստաշրջանից առաջ պարտադիր վերլուծական հոդված էինք հրապարակում, ապա գրքեր էին հրատարակվում 7 լեզուներով` ներառյալ թուրքերենը, որովհետեւ խնդրո առարկան հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններն էին»,-ասաց Գեղամյանը: Նշեց, յուրաքանչյուր նստաշրջանից առաջ իրենք բոլորին էին բաժանում այդ գրքերը, նաեւ հիմնական զեկուցողներին:

Նա ասաց, որ Մյունխենյան հանդիպմանը ամիսներ առաջ էր պետք պատրաստված լինել եւ հարկ էր, որ համապատասխան բովանդակությամբ ձեռնարկներ բաժանվեին 7 լեզուներով. «Որը կկարդար, որը դեմարշ կաներ, կշպրտեր աղբամանի մեջ, դա էլ իրենց խնդիրն է…»:

Գեղամյանը հավելեց. «Նման անպատասխանատու վերաբերմունք չի կարելի դրսեւորել, երկու հայկական պետությունների ճակատագրերի մասին է խոսքը, երբ գիտես, որ աշխարհի հզորների ներկայացուցիչներն են մասնակցում այդ համաժողովին: Սա հեգնելու համար չեմ ասում: Ուղղակի բոլորս մի մարդուց սպասում ենք այն, ինչի նա ի սկզբանե պատրաստ չէր…Պետական իշխանությունը վարել հակացուցված է այդ անձնավորությանը, իր կրթական մակարդակով, իր անցած ճանապարհով նա չի կարող հավասարը հավասարի պես գոնե գիտելիքների մակարդակում բանախոսել: Ափսոսանքն այն է, որ դիմացի ընդդիմախոսը մի խելքի տոպրակ չէ: Ալիեւն այնքան վրիպումներ թույլ տվեց, որ կարելի էր նրան ջախջախել, անգրագետ դուրս բերել…Չեմ ուզում շարունակել այս թեման, քանի որ նման նվաստացում անձս դեռ չի կրել»:

ԱՄ ղեկավարը կարծում է, որ այն ամենը ինչ անում է Փաշինյանը, սցենար է` մշակված աշխարհաքաղաքական այն ուժային կենտրոնի կողմից, որը ոչ թե Հայաստանի դեմ ուղղված գործողություններ է իրականացնում, այլ գործողություններ` ուղղված Ռուսաստանի Դաշնության դեմ. «Մյունխենում այս հանդիպումը բոլորովին պատահական չէր…Եթե դուք ծանոթանաք Մյունխենի հանդիպման նախօրեին պատրաստված համապատասխան զեկուցմանը, կտեսնեք, որ այնտեղ Արեւմուտքի թշնամի են ճանաչված Չինաստանն ու Ռուսաստանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829