Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասով. «Փաշինյանը հասկանում է, որ գուցե հասարակությունը պատրաստ չէ այն սցենարին, որն ինքն ունի, հայաստանյան հասարակությունը գուցե պայթի. «168 ժամ»

Փետրվար 18,2020 12:37

Հարցազրույց քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ

– Մյունխենում խոսվեց կարգավորման փուլային տարբերակի մասին, սակայն դրա անընդունելիության մասին հայկական կողմերը մեկ անգամ չէ, որ խոսել են։ Ըստ Ձեզ՝ ներկայումս դա կարո՞ղ է ընդունելի լինել։

– Բանակցություններն ընթանում են ԱԽ շրջանակում, տարբեր հնարավորություններ են քննարկվել, ներկայումս կարող եմ միայն ենթադրել, թե ինչ վերջնական համաձայնություն կլինի, սակայն ինչ որ մեխանիզմ կա, որն աշխատում է։

– Եթե, ինչպես Դուք եք պնդում, կա որոշակի գործընթաց՝ բովանդակային, Ալիևն ակնարկեց, որ կան ռուսական առաջարկներ, ինչը հայկական կողմի հայտարարություններից հնարավոր չէ ենթադրել։ Եթե կա նման գործընթաց, ինչո՞ւ, ըստ Ձեզ, այդ մասին չկա հրապարակայնացում հայկական կողմից։

– Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, Փաշինյանը հասկանում է, որ գուցե հասարակությունը պատրաստ չէ այն սցենարին, որն ինքն ունի, հայաստանյան հասարակությունը գուցե պայթի։ Եթե ներկայումս, ենթադրենք, որ հանձնում են երկու շրջան՝ ինչ-որ բանի դիմաց, հայերը ոտքի կկանգնեն։ Եթե Ալիևը հասկանալի լեզվով խոսում է սեփական ժողովրդի հետ, որ իրենք պայքարում են տարածքային ամբողջականության պահպանման համար և Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում լինելու համար, որի դեպքում ցանկացած կարգավիճակ, ինքնավարություն կարող են տալ, ադրբեջանցիների համար հասկանալի է, թե ինչ է իրենց ղեկավարն իրականացնում։ Այլ հարց է՝ դա դո՞ւր է գալիս, թե՞ ոչ, այդ դիրքորոշումը հասկանալի է։

Անհասկանալի է այն, թե ինչ նկատի ունի Փաշինյանը ադրբեջանական շահերի մասին խոսելիս։ Ցանկանում եմ նշել, որ Փաշինյանին բաժին է ընկել չափազանց հարուստ ժառանգություն, նա ցանկանում է նախկին նախագահներին ազատազրկել, իսկ նախկիններից ոչ ոք որևէ շրջան չի հանձնել, նրանք պահպանել են ստատուս-քվոն։ Իսկ միակ գործիչը, ով հրապարակայնորեն խոսում է ադրբեջանական շահերի մասին, Փաշինյանն է, ինչը խոսում է այն մասին, որ նա պատրաստ է գնալ պայմանավորվածությունների։ Փաշինյանը խոսում է միկրոհեղափոխությունների միջոցով միմյանց մոտենալու մասին, Ալիևն այդ խաղը խաղում է, բայց հրապարակայնորեն այլ բան է ասում։ Ինչպես են փորձում այս հարցը լուծել։

Նրանցից մեկը ժամանակ է շահում, այս պաուզայից օգտվում է, Փաշինյանը ժամանակ է շահում և լուծում սեփական ներքաղաքական խնդիրները, Ադրբեջանը ևս պաուզա է պահում, համարում է, որ Ղարաբաղում իշխանափոխությունից հետո ով էլ որ այնտեղ հայտնվի՝ Բակո Սահակյանը չի լինելու, եթե Սահակյանը հեռանա, ապա հնարավորություն կբացվի Ղարաբաղյան նոր պարտիա սկսելու համար, քանի որ Բակո Սահակյանը երբեք տարածքների հանձնման փաստաթուղթ չի ստորագրի։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829