Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստն այն է, որ կոնկրետ այդ «հայացքների մենամարտում» վարչապետ Փաշինյանը մի քանի կարեւոր արձանագրումներ արեց. «Հայկական ժամանակ»

Փետրվար 18,2020 12:32

Փաշինյան-Ալիեւ մյունխենյան հրապարակային բանավեճն, իհարկե, լայնորեն քննարկվեց եւ շարունակում է քննարկվել հանրության բոլոր շերտերում։ Այդպես էլ պիտի լիներ, պարզապես ապշեցնում է այդ քննարկումների պարզունակությունը, որով ամեն ինչ հանգեցվում է «ով ում պորտը տեղը դրեց» հարցին։ Թեեւ դա նույնպես հասկանալի է։ Նման հրապարակային բանավեճերի ժամանակ ամեն հայ մտովի իրեն դնում է պետության ղեկավարի տեղը ու մտածում, որ այ՝ Փաշինյանի փոխարեն ինքը ոչ թե Տիզրան Մեծից կխոսեր, այլ Հայասայից կամ Արտաշես Առաջինից, կհամեմատեր «կոկա-կոլայի» եւ ադրբեջանական պետության տարիքները, գրպանից կհաներ Վիլսոնի քարտեզն ու «կշըպպացներ» Ալիեւի դեմքին, եւ այլն։ Ինչեւէ։ Անգամ այս որակի քննարկումների եզրակացությունը գրեթե միանշանակ է՝ «մեր վարչապետն Ալիեւի պորտը տեղը դրեց»։

Իրականում հասկանալի է, որ որեւէ հակամարտության ելք առանձնապես կախված չէ հակամարտության կողմերի ղեկավարների պերճախոսության մակարդակից (թեեւ դա նույնպես կարեւոր է)։

Առանձնապես հաճելի չէր նաեւ տեսնելը, թե ինչպես է միջազգային հանրությունը երկու երկրների ղեկավարներին դրել այն բռնցքամարտիկների վիճակում, որոնց ստիպում են ռինգ մտնելուց առաջ կանգնել տեսախցիկների առջեւ ու նայել միմյանց աչքերի (լավ իմանալով, որ իրականում ամեն ինչ որոշվելու է րոպեներ անց՝ ռինգում)։ Բայց փաստն այն է, որ կոնկրետ այդ «հայացքների մենամարտում» վարչապետ Փաշինյանը մի քանի կարեւոր արձանագրումներ արեց եւ հստակ ուղերձներ հասցրեց միջազգային հանրությանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829