Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը տեղեկացնում է. «Իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը»:
https://www.facebook.com/kubatyan/posts/10218852907385921
Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաեւ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության և սանմաքրման աշխատանքների պատասխանատու Վարդգես Զուռնաչյանը, որը հայտնում է. «Անցած մեկ տարվա իմ և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի իմ գործընկերների հետ համատեղ քրտնաջան աշխատանքի արդյունքում մեզ գրեթե հաջողվել է լուծել մեր առջև դրված խնդիրները։ Անշուշտ, եղել են նաև թերություններ։
Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները՝ որպես Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության և սանմաքրման աշխատանքների պատասխանատու։ Մաղթում եմ բեղմնավոր աշխատանք նշված պարտականությունները ստանձնող աշխատակցին»:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1044964812531787&id=100010548330054