Լրահոս
Օրվա լրահոսը

Գերման Ավագյան. Ինձ մի 50 տարի էլ տան, այնքան բան կնկարեմ մեր Հայաստանում. «Հրապարակ»

Փետրվար 18,2020 12:19

«Այո, մարդը մահկանացու է, բայց դա դժբախտության միայն կեսն է։ Վատն այն է, որ նա երբեմն հանկարծակի մահկանացու է»։ Բուլգակովյան այս տրամաբանության մեջ դժվար է հավատալ վավերագրող, լուսանկարիչ Գերման Ավագյանի «հանկարծակի» չլինելուն։ Ինչպես որ դժվար է նրա մասին գրել անցած ժամանակով, որովհետեւ նրա թողած ահռելի ֆոտոժառանգությունն այլեւս ժամանակից դուրս է։

Գերման Ավագյանի հետ առիթ եմ ունեցել ոչ միայն շփվելու, տարբեր ժամանակներում հարցազրույցներ անելու, այլ նաեւ որպես գործընկերներ աշխատելու։ Դրանցից մեկը «Շուշի. 48 ժամ» նախագիծն էր, որի գաղափարի շուրջ նա հավաքեց 10 երիտասարդ լուսանկարիչների, ովքեր 48 ժամում պետք է նկարեին Շուշին։ Հետո արդեն Գյումրին էր, երբ Գերմանն առաջարկեց Գյումրու երկրաշարժից 30 տարի անց գնալ եւ նկարել Գյումրին՝ ի նշան հարգանքի բոլոր այն լուսանկարիչների, ովքեր երկրաշարժի օրը թողեցին ամեն ինչ եւ եկան Գյումրի։

Մտավոր առողջության խնդիրներ, հանքարդյունաբերության եւ սոցիալական հարցեր, հաշմանդամություն ու աղքատություն, պատերազմի հետեւանքներ, բոլոր այս թեմաները եղել են Գերման Ավագյանի տեսախցիկի կենտրոնում, բայց ամենից առաջ՝ մարդը։

Գերմանը սիրում էր կրկնել՝ «մարդու համար ամենակարեւոր ու քաղցր բանն իր անուն-ազգանունն է, հիշեք մարդկանց անունները, հատկապես այն մարդկանց, որոնց լուսանկարում եք, ձեր բլոկնոտներում գրեք նրանց անունը, հասցեն, պատմությունը, առանց դրա չկա լուսանկար։

…….

Ինձ մի 50 տարի էլ տան, այնքան բան կնկարեմ մեր Հայաստանում։ Ասենք, երբ գնում եմ Վրաստան, ինձ տուրիստ եմ զգում, 4 տարի ապրելով այնտեղ՝ ընդամենը 2 պրոյեկտ եմ արել, ես միշտ գալիս, այստեղ եմ աշխատում, ուրիշ տեղ չեմ նկարում։ Այնպես որ, նկարելու շատ բան կա, ուրիշ հարց, որ դա չի վճարվում այստեղ, ու ոչ ոք էլ պատրաստ չէ ամիսներով աշխատել առանց կոպեկի, որը հետո կա՛մ կլինի, կա՛մ չի լինի:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829