Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 36 ՏX 722 համարանիշի, KIa մակնիշի 866 ԼT 61 համարանիշի, թիվ 269 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1993 Լ համարանիշի, Opel մակնիշի 36 NX 311 համարանիշի, Lada Samara 1600 մակնիշի 03 ՕՕ 070 համարանիշի և թիվ 39 երթուղին սպասարկող Գազել մակնիշի 1773 Տ համարանիշի ավտոմեքենաները։
Թիվ 30 երթուղին սպասարկող Գազելը դուրս է եկել հանդիսպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջված վիճակում մխրճվել էլեկտրասնուցման կայանի մեջ։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ճանապարհի մոտ 1 կմ-անոց հատված ամբողջովին մերկասառույց է:
«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Կոտայքի մարզի պատասխանատուները ժամանակավորապես գյուղը հոսանքազրկել են, որպեսզի կարողանան խնդիրը կարգավորել։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: