Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրիգորի Սահակյան. Միգուցե, վիճակագրությունն ավելացել է, բայց այնպես չէ, որ նախկինում դրանք չեն եղել. «Հրապարակ»

Փետրվար 18,2020 11:24

Խաղաղ պայմաններում զինվորների մահացության դեպքերը 2020-ին անհանգստացնող են. տարին նոր է սկսվել, բայց արդեն 13 զոհ կա, հիմնականում՝ Արցախի զորամասերում։ Իշխանությանը հարող որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ է դրվել տեղեկություն, որ սա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սաբոտաժ է՝ ՀՀ իշխանություններին ուղղված։ Զրուցեցինք Արցախում «էլիտարի» համարում ունեցող Հայկազովի զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Սահակյանի հետ։ Ի դեպ, Սահակյանի հրամանատարության շրջանում են տեղի ունեցել զորամասից մեծ ծավալի բենզինի գողության, սպայի ինքնասպանության դեպքերը։

– Պարոն Սահակյան, ո՞րն է Ձեր բացատրությունը, ինչո՞ւ են ավելացել ողբերգական միջադեպերը։

– Միգուցե, վիճակագրությունն ավելացել է, բայց այնպես չէ, որ նախկինում դրանք չեն եղել։ Դեպքերը տարբեր բնույթ են կրում, դրանք կարող են կապված լինել թե՛ սպայական աշխատանքների ու թերացումների, թե՛ զինծառայողների փոխհարաբերությունների հետ։ Յուրաքանչյուր դեպքն առանձնահատուկ է, հենց այդպես էլ պիտի վերաբերվել ու չասել, որ կա մի պատճառ, որ ավելացել են դեպքերը։ Շատ անգամ դեպքերը լինում են կայծակնային արագությամբ. պսիխիկան այնքան է ընկնում, որ չենք կարող ասել, որ դեպքերի մեծ մասը նախապատմություն են ունենում։ Հա, միգուցե, այս ժամանակահատվածում դեպքերը շատացել են, բայց սա այն պահը չէ, որ պետք է պանիկայի մեջ ընկնենք։ Ուղղակի պետք է արագ վերլուծենք, հասկանանք պատճառները ու անցնենք լուծումներին։

– Հայաստանյան որոշ շրջանակներ քննարկում են, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպիտ ասած՝ զինվորների հաշվին սաբոտաժ է անում ՀՀ իշխանություններին։

– Այդպիսի տեսակետ չի կարող լինել, եւ դա կեղտոտ շահարկում է, որն իրականությանը չի կարող համապատասխանել։ Ոչ մեկ ո՛չ բարոյական, ո՛չ այլ կերպ իրավունք չունի այդ թեզն առաջ տանել, դա պարզապես անբարոյականություն է։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829