Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրության տեքստի կոսմետիկ փոփոխությունները կբերեն նախկին կեղծիքներով ոչ լեգիտիմ ընդունված սահմանադրության լեգիտիմացմանը. «Ժողովրդավարական ուղի»

Փետրվար 18,2020 10:39

Հաշվի առնելով վերջին շրջանում hայաստանյան իշխանությունների կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխություններն ու, մասնավորապես դրա անհրաժեշտությունը թելադրող պատճառները և բովանդակությունը «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը

Հայտարարում է.

Փաստելով, որ 1195, 2005 և 2015 թվականներին ՀՀ իշխանությունների կողմից նախաձեռնված ու հանդուգն կերպով, կեղծիքներով իրականացված սահմանադրական հանրաքվեների արդյունքում ժողովրդին զոռբայությամբ հրամցված ՀՀ Սահմանադրության, սկզբում տեքստը, այնուհետ նաև բովանդակությունը, որի հետևանքով ազգային հարստությունը անդառնալի ինքնասեփականաշնորհվեց, իսկ ազգի բարոյահոգեբանական անկումը բերեց բացասական դեմոգրաֆիայի, ապա համարում ենք, որ ՀՀ Սահմանադրության ներկայիս գործող տեքստը բովանդակային առումով ո՛չ ընդունված, և ո՛չ էլ լեգիտիմ է:

Մինչդեռ, մտահոգ լինելով այսօրվա ՀՀ սահմանադրական փոփոխություններով առ այն, որ դրանք նախաձեռնված են կոնկրետ մի քանի պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոններից հեռացնելուն, այլ ոչ թե հայոց պետականության պատմության ողջ ընթացքում գրեթե առաջին անգամ ընձեռնված իրական ժողովրդավարության պայմաններում, առանց սահմանադրական հանրաքվե կեղծելու և, ամենից կարևորը, իսկական ՀՀ Սահմանադրություն և սահմանադրական կարգ հաստատելու նպատակով ժողովրդի ակտիվ մասնակցությամբ ցանկությունների կամարտահայտության արձանագրումը:

Արձանագրելով, որ այսօրվա Հայաստանի Հանրապետության իշխանությունն, ի դեմս վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի վայելում է ժողովրդի ճնշող մեծամասնության հարգանքն ու վստահությունը, ապա համոզված ենք, որ վերջինս այդ հեղինակությունը պետք է ներդնի ոչ թե Սահմանադրության տեքստի կոսմետիկ փոփոխություններին, այլ հանդես գալով պետականամետ դիրքերից, ավելի լայնածավալ քննարկման միջոցով իրականացնի սահմանադրական բարեփոխումներ՝ առաջին անգամ իրական սահմանադրական հանրաքվեի միջոցով ընդունվի Հայաստանի Հանրապետության իրական Սահմանադրություն: Այլ կերպ, ներկայիս, թեկուզև լեգիտիմ կերպ իրականացված սահմանադրության տեքստի կոսմետիկ փոփոխությունները կբերեն նախկին կեղծիքներով ոչ լեգիտիմ ընդունված սահմանադրության լեգիտիմացմանը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստում և բովանդակությունում տեսնելով՝ մարդու իրավունքների և ազատությունների իրական երաշխիքների, իշխանության թևերի իրական բաժանման, միմյանց զսպումների և հակակշիռների իրական մեխանիզմների դրույթների ամրագրման անհրաժեշտություն, համարում ենք, որ ՀՀ ներկայիս իշխանությունները դրսևորում են շտապողականություն, հետևաբար կոչ ենք անում խորապես մշակել ու ժողովրդի դատին ներկայացնել բոլորովին նոր կշռադատված ու գիտակցված Սահմանադրություն: Հարկ է գիտակցել նաև հանրաքվեի կազմակերպման համար պետբյուջեից հատկացվող ահռելի գումարը:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829