Ապրիլի 5-ին Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնելուն ուղղված հանրաքվեն մնում է բանավեճի հիմնական թեմաներից մեկը: Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով՝ ժողովրդի մեծ մասը չի հասկանում, թե ինչքանո՞վ է օրինական հանրաքվեն, կամ որքանո՞վ են օրինական Սահմանադրական դատարանի անդամների հրաժարականին առնչվող փոփոխությունները:
Այս թեմայի մասին հոգեբանը խոսեց «Տեսակետ» մամուլի ակումբում:
Ըստ հոգեբանի՝ այդ թյուրընկալումը մարդկանց բաժանել է 2 խմբի,- «Մեկն այն է, որ ժողովուրդն ուղղակի վստահում է Նիկոլ Փաշինյանին,իսկ վարչապետը Հրայր Թովմասյանին ու ՍԴ անդամներին կապում է նախկին իշխանությունների հետ, այդ իսկ պատճառով ոգևորություն է առաջացել, ինչպես ասում են՝ նախկին իշխանությունների վերջին ներկայացուցիչները մնացել են դատավորները»,- ասում է հոգեբանը՝ նշելով, որ հենց այդ տեսակետը պաշտպանող մարդիկ հանրաքվեի «այո» -ի կողմնակիցներն են, իսկ «ոչ»-ի կողմնակիցները հիմնականում իրավաբաններն են, որոնք որոշման մեջ օրենքի խախտում են տեսնում:
«Իմ համար անհասկանալի է՝ ժողովրդի կամքից ավելի բարձր օրենքը ո՞րն է»,- ասաց Սամվել Խուդոյանը՝ հավելելով, որ հասարակ ժողովրդին, այդուհանդերձ չի ներկայացվում, թե ինչ փոփոխության են գնում հանրաքվեով:
Կարդացեք նաև
Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ