Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Իտալիայի մայրաքաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում 65 միավորով 33 երկրների պայքարում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Մեր ըմբիշները նվաճել են 1 բրոնզե մեդալ, չորս հոգի գրավել է 5-րդ տեղ, մեկական մարզիկ ցույց է տվել 8-րդ, 9-րդ, 17-րդ եւ 18-րդ արդյունքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ