Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը այլեւս իրավունք չունի լինել ՍԴ նախագահ. Արշակ Սադոյան

Փետրվար 17,2020 20:03

«Դատական hամակարգը պիտի փոխվի, հարմարեցվի մեր ազգային մենթալիտետին, հեղափոխական մտածելակերպին, իսկ դատավորների նկատմամբ ճնշումներ միշտ եղել են, կան ու կլինեն, սակայն վարչական ճնշումներ այսօր չեմ նկատում, որ իշխանությունները դատավորների նկատմամբ կիրառեն: Ավելի շատ մեր մենթալիտետն է՝ կաշառք և այլն, այդ առումով համապատասխան ճնշումներ կան, իսկ վարչական ճնշումը քչացել է»,- այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում, խոսելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին, ասաց ԱԺ նախկին պատգամավոր (ՀՀԿ) Լեռնիկ Ալեքսանյանը:

Ըստ նրա բոլոր ժամանակներում՝ սկսած կոմունիստներից, եղել են թե՛ ազնիվ, թե՛ կոռումպացված դատավորներ:

Շարունակելով, թե արդյոք դատավորների նկատմամբ այսօր կա՞ն ճնշումներ, թե ոչ, Ազգային ժողովրդական դաշինք (ԱԺԴ)  կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը նկատեց, որ դրանք մեծապես պակասել են:

«Հույս ունեմ, որ սահմանադրական լուրջ փոփոխությունների հանրաքվե կանցկացվի, ավելի արդար դատական համակարգ ունենալու համար. իրավական համակարգը Հայաստանում դարձել է առանձին մարդկանց խումբ և որևէ ձևով ժողովրդի կողմից ընտրված չէ »,- հավելեց նա:

Սադոյանի  կարծիքով` Հրայր Թովմասյանը այլեւս իրավունք չունի լինել ՍԴ նախագահ:

«Ես լավ ճանաչում եմ Հրայր Թովմասյանին,  գիտեմ Վարդան Պողոսյանին, լավ գիտեմ` ինչ պայմաններում, ոնց է գրվել այդ Սահմանադրությունը: Հասկանում եմ, որ մինչեւ 2030 թվականը եւ ավելին պաշտոնավարելը բացարձակ դատապարտելի է, առավել եւս խիստ վտանգավոր է պետության եւ ժողովրդի համար: Ես համոզված եմ, որ մարդիկ ինչքան էլ հեռու լինեն Սահմանադրական նորմերից լավ հասկանում են` ով ով է, ինչի համար է խցկվել, ինչ է ուզում  անի եւ համոզված եմ, որ հանրաքվեն «Այո» կասի եւ կհեռացնի Հրայր Թովմասյանին, Ֆելիքս Թոխյանին եւ մյուսներին»,- ասաց Սադոյանը:

Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829