Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը շատ անհարմար վիճակում էր, խառնված կեցվածքով». Ալեն Սիմոնյան

Փետրվար 17,2020 19:50

«Առաջարկվել է ձեւաչափ, որում մեր հարեւան պետության ղեկավարն իրեն շատ անհարմար վիճակում է զգացել: Այնպես չէ, որ նա հայտնի է իր հրապարակային խոսքով եւ այնպես չէ, որ նա իր երկրում ժողովրդավարության ամենաբարձր մակարդակն ունի: Ժողովրդավարության հետ կապված այնտեղ լուրջ խնդիրներ կան»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովում Արցախյան հակամարտության հարցով Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ բանավեճին, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նրա գնահատմամբ՝ ձեւաչափը հայկական կողմի համար ամենաշահեկանն էր:

«Երբ դու ունես ղեկավար, որը փակ դռների հետեւում տարիներ շարունակ բանակցում է մի բանի մասին, ապա դուրս գալիս ու ասում, որ այլ բան է խոսել, իսկ դրանից հետո դու կարողանում ես հանրության առաջ այդ խոսակցությունը բացել, իսկ Ադրբեջանի նախագահը՝ արդարանալու համար պատմական ակնարկներ է անում եւ ի պատասխան պատմական ակնարկներ ստանում, ճիշտ չէ խոսել քննադատությունների մասին: Դրանք սին են եւ արհեստական խոսակցություններ են»,-մեկնաբանելով Փաշինյանի պատասխանները քննադատողների մոտեցումները՝ համոզմունք հայտնեց Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ բանավեճի ձեւաչափում Փաշինյանի կողմից ամեն ինչ ասվել է. «Դրա ապացույցը ոչ միայն մեր քաղաքացիների կարծիքն է, այլեւ Ադրբեջանի նախագահի խառնված կեցվածքը, նաեւ՝ Ադրբեջանում այսօրվա ուժի կիրառումը ոստիկանության կողմից: Ակնհայտ է, որ այդ ցույցերը եղել են այն վիճակից, որն ադրբեջանցիները տեսան այդ բանավեճում, որը, գուցե, անսովոր ձեւաչափ էր: Մեր վարչապետը նման ձեւաչափերից չի վախենում: Նա այդ կարճ ժամանակում ասեց այն, ինչ պետք էր ասել: Իմ գնահատմամբ՝ հետաձգվեց Ադրբեջանի մտածածն առ այն, որ ինչ-որ պահի նա կարող է գործողություն նախաձեռնել: Ռազմական քայլի դիմելու պատրաստակամությունը շատ փոքր է լինելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829