ՀՀ ոստիկանապետի ժ/պ Արման Սարգսյանի հրամանով բարձրացել են Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնի մի աշխատակիցների պաշտոնները։
«Մուշ»-ի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Խաչիկ Պետրոսյանը նշանակվել է Սպիտակի բաժնի ոստիկանապետ, իսկ Սպիտակ բաժնի պետ Սերգո Ավետյանին ուղարկել են թոշակի։
«Մուշ»-ի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ է նշանակվել Հակոբ Աղաբեկյանը, որը մինչև այդ զբաղեցնում էր ոստիկանության նույն բաժնի քրեական բաժանմունքի պետի պաշտոնը։ Քրեական բաժանմունքի պետ էլ նշանակվել է Հակոբ Աղաբեկյանի տեղակալը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ