Լրահոս
Օրվա լրահոսը

Չափից շատ ուղիղ ժողովրդավարություն. Հայ հաղթողների դասերի մասին. Վադիմ Դուբնով

Փետրվար 17,2020 17:22

Կյանքը կրկին բացահայտեց հիմնադիրներին. հեղափոխության գլխավոր հարցը ոչ թե նրանում է՝ ինչպես է այն կարողանում ինքն իրեն պաշտպանել, այլ, թե ով և ինչպես կստանձնի նշաձողի փոփոխության պատասխանատվությունը: Սաակաշվիլին գոնե իր վրա վերցրեց այդ պատասխանատվությունը: Իսկ Ուկրաինայում փոփոխությունները հանգեցրին դրամական զանգվածների վերախմբավորման, որոնք ևս հաճույքով մասնակցեցին այդ պատասխանատվությանը: Այժմ մենք գիտենք երրորդ ճանապարհը՝ հայկական ուղիղ ժողովրդավարություն, ռուսական «Նովայա գազետա» թերթում գրում է վերլուծաբան Վադիմ Դուբնովը:

Հրապարակը գերագույն դատարան է, հատկապես եթե նախկին իշխանությունը տապալված է, բայց ոչ պարտված և, որ ամենակարևորն է, նախկինի պես վերահսկում է ֆինանսական հոսքերի, մամուլի, հատկապես եթերի, իշխանական կաբինետների, մասնավորապես, դատական համակարգի մեծ մասը: Հայաստանի հեղափոխական իշխանությունների և Սահմանադրական դատարանի դիմակայությունը կարծես թե լինի Ելցինի և 1993թ. Գերագույն խորհրդի թեմայի վարիացիան:

Հայ հաղթողները ևս կարծում են, ընդ որում ոչ առանց հիմքերի, որ Սահմանադրական դատարանը հին ռեժիմի բաստիոնն է: Բայց օրինականության շրջանակում, որի շնորհիվ նրանք դարձան իշխանություն, ոչինչ չեն կարող անել: Եվ ահա լուծումը՝ կայծակնային և ջախջախիչ. խորհրդարանում ունենալով մեծամասնություն, իշխանությունը ձախողում է սահմանադրական դատավորներին հեռացնելու մասին իր իսկ օրինագիծը, որպեսզի հանրաքվեի հանի այս թեմայով համապատասխան սահմանադրական փոփոխությունները: Խորհրդարանում ընդունված օրենքը կարելի է քննադատել, իսկ ժողովրդի ձայնը կասկած չի հարուցում, գրում է հոդվածագիրը:

«Նախկինում որպես ուղիղ ժողովրդավարության մարմնացում ընդունում էինք Մայդանը՝ նպատակների և միջոցների ներդաշնակության եզակի պահ, բայց հաջորդ օրը հրապարակը ցրվում է, քանի որ հետո այն միայն խանգարում է՝ լինի խոսքը բարեփոխումների կամ հեղափոխական արժեքների բաժանման մասին: Քանի որ Հայաստանի պարագայում դեռևս չի նկատվում ոչ մեկը, ոչ մյուսը, իսկ Մայդանը մոբիլիզացված է, փորձարկումը գիտական մաքրություն ձեռք կբերի: Հայկական երրորդ ուղին՝ Օլեշայի և Ռոդարիի հեքիաթների շարունակությունն է, որոնք ինչպես հիմա պարզվում է, ընդհատվում են ամենահետաքրքիր տեղում: Հրապարակը չի ցրվում, և երբ մեկ տարի անց հարցում են՝ արդյոք հիշում է «Սինյոր Պոմիդորին», հաճույքով միասնական բռունցք է անում և իրեն պետքական զգում՝ նույնիսկ չկասկածելով, թե որքան իրավացի է…

Այժմ կարելի է խոսել քաղաքական կառուցվածքի մասին և ուսումնասիրել՝ կոնկրետ ինչ է առաջարկվում ինստիտուցիոնալացնել: Չէ՞ որ խոսքը բոնուսների մասին է, որին կնախանձի ցանկացած իշխանություն, բայց առայժմ բերում է հայկականի բախտը… նախկին իշխանությունը այնպես մերժվեց, որ հրապարակ դարձավ մի ողջ երկիր, այդ պատճառով հասկանալի է ժողովրդի հետ խորհրդակցելու գայթակղությունը»:

Հոդվածագիրը Հայաստանի իշխանությունների այս քայլը պոպուլիզմ չի համարում: «Ուղիղ ժողովրդավարություն. գուցե լավագույն միջոցը չէ հրապարակի համար ոչ այդքան դուրեկան հարցերը վերահասցեագրել հենց հրապարակին, իսկ այդ հարցերն առաջանալու են նույնիսկ հեքիաթից հետո, բայց ավելի լավ բան չես մտածի: Չէ՞ որ հենց այդ նույն հրապարակն է հաղթողներին իշխանություն տվել, հրապարակն է հիացած համաձայնություն տվել այն ամենին, ինչի մասին իշխանությունը հարցրել է… Հրապարակը իդեալական գործընկեր է իշխանության համար, որի հետ ի տարբերություն նույնիսկ մեծամասնական խորհրդարանի, ընդհանուր լեզու ունի և միշտ կարելի է ընդհանուր նպատակ գտնել, որը, ի տարբերություն խորհրդարանի, կհաստատի ցանկացած միջոց: Իսկ ով դեմ է հանրաքվեին, դեմ է պետությանը՝ ասաց հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ոչ մեկ չզարմացավ»,- եզրափակում է Դուբնովը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829