Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեդիա պաշտպան»-ը արտակարգ ռեժիմով կմշտադիտարկի Հանրային ՀԸ եթերի բովանդակությունը հանրաքվեի քարոզարշավի ընթացքում

Փետրվար 17,2020 14:11

2020թ.-ի ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մեկնարկին ընդառաջ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ քարոզարշավի ողջ ընթացքում արտակարգ ռեժիմով մշտադիտարկելու է հարկատուների գումարներից ֆինանսավորվող Հանրային Հեռուստաընկերության եթերի բովանդակությունը: Շաբաթական ռեժիմով Հանրայինով հեռարձակված «ԱՅՈ» և «ՈՉ» բովանդակության հետ կապված մշտադիտարկման արդյունքները հրապարակվելու են հայերենով, ռուսերենով և անգլերենով։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը Հանրային հեռուստաընկերության եթերի մշտադիտարկման արդյունքներն ուղարկելու է նաև համապատասխան միջազգային կառույցներին: Քարոզարշավի ընթացքում Հանրային հեռուստաընկերության եթերում սահմանադրական հանրաքվեի հետ կապված արտառոց իրադարձությունների դեպքում մշտադիտարկման արդյունքները «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կհրապարակի անմիջապես` հանրությանը տեղյակ պահելով իր իսկ միջոցներով գործող հեռուստաընկերության օրենքով սահմանված կարգով «ԱՅՈ» և «ՈՉ» կողմերին տրվող հավասարության և անաչառության խնդիրների մասին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829