«Իհարկե, այլ կերպ էլ էր հնարավոր: Տեխնոլոգիաներ էր պետք սահմանել, անգամ՝ հայտնագործել: Սահմանադրական դատարանը Փաշինյանի օրոք չի կայացրել որեւէ որոշում, որի հետ վերջինս համաձայն չէ, ՍԴ-ն ոչինչ չի արել, անձի՞ն է հետապնդում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլին սպասվող՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման հարցով հանրաքվեին՝ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Նրա խոսքով՝ քաղաքական մշակույթի երկու տեսակ կա՝ «հոռի մերժում» եւ «կառուցողական մերժում»:
Վերջինը, Մանասյանի բնորոշմամբ, անհրաժեշտություն է, իսկ ահա «հոռի մերժման» դեպքում մերժում ես՝ չիմանալով, թե փոխարենն ինչ ես տեղը դնելու: «Դա լավ տեղ չի տանի: Մենք հոռի մերժման մշակույթի մեջ ենք: Ճիշտ չէ, երբ նախորդների քաղաքական մերժումը վերածվում է անձերի մերժման, դա բարձր քաղաքականություն չէ: Հիմա հանրապետության կեսն աշխատել է նախորդ իշխանությունների ժամանակ, ի՞նչ է՝ կռիվ-պատերազմ սկսե՞նք ժողովրդի դեմ…»,-հարցադրում արեց Ալեքսանդր Մանասյանը:
Քաղաքագետը կարծում է, որ ՍԴ գործող կազմի փոփոխությունից հետո այդ կառույցն անիմաստ մի բան է դառնալու. «ՍԴ-ի ինստիտուտն իշխանության հետ երկխոսության եւ ընդդիմության մեջ պետք է լինի: Այդպիսի ՍԴ է մեզ պետք, որպեսզի սխալները ցույց տա»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ