Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական ապօրինի հուղարկավորությունը Սբ. Հովհաննես Հայրապետի դամբարանի տարածքում

Փետրվար 17,2020 12:00

Բաց նամակ ԿԳՄՍ նախարարին

Հարգելի պարոն նախարար,
Փետրվարի 4-ին Լոռու մարզի Արդվի համայնքում գտնվող Սուրբ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի մատուռ-դամբարանի հարեւանությամբ հերթական ապօրինի հուղարկավորությունն է տեղի ունեցել: Այս էլ որերորդ անգամ:

Սուրբ Հովհաննես Օձնեցին 8-րդ դարի մեծագույն սրբերից է, եւ որ հայոց եկեղեցին ամեն տարի նրա հիշատակին երկու անգամ մեծ տոնախմբություն եւ ուխտագնացություններ է կազմակերպում դեպի սրբավայր՝ մարտի 15-ին եւ ապրիլի 17-ին:

ՀՀ անկախությունից անցել է մոտ 30 տարի եւ ի զարմանս քրիստոնյա հայության՝ Սուրբ Հովհաննես Օձնեցու մատուռ-դամբարանը, ուր հանգչում է Սուրբը, դեռեւս չի պատկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Այն զարմանալիորեն գրանցված է իբրեւ «ՀՀ պետական սեփականություն հանդիսացող  օտարման ոչ ենթակա հուշարձան» անտրամաբանական ձեւակերպումով: Անհասկանալի է, թե ինչու ԿԳՄՍ նախարարությունը համառորեն այս եւ մի շարք այլ սրբավայրեր չի կամենում հանձնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին այն դեպքում, երբ տեսնում ենք, որ  անկարող է ապահովել սրբավայրի ոչ միայն պահպանությունը, այլեւ անգամ պարզ  հսկողությունը:  Ինչպես ասում է ռուսը՝ «Сам не ем и другим не дам»:

Ոչ ապօրինի հուղարկավորությունները եւ ոչ էլ մեր բոլորի աչքի առջեւ քանդվող վանքերի եւ եկեղեցիների նկատմամբ նախարարության համապատասխան վարչության անփութությունն ու անհոգությունը այլեւս չի զարմացնում մեզ՝ քրիստոնյա հավատացյալներիս:

Վերջապես ի՞նչ է մտածում նախարարությունը, եւ ի՞նչ են մտածում պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության աշխատակիցները, որոնք մշտապես զբաղված են ֆեյսբուքյան դավադրություններով, ծակ փիլիսոփայությամբ, կարծիքներ ու մարգարիտներ շաղ տալով, եւ աշխատավարձ ստանում  հարկատուներիս հաշվին: Ի դեպ, ննջեցյալի անուն-ազգանունը Քալանթարյան Քնարիկ է:

Վարդուհի ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829