Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւան Բերիանիձեն նույնպես անմասն մնաց մեդալից

Փետրվար 17,2020 00:00

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում վերջինը պայքարի մեջ մտան գերծանր քաշայինները, որոնց մեջ էր նաեւ Հայաստանը ներկայացնող Լեւան Բերիանիձեն: Նա բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկող դաղստանցի Ջամալադդին Մագոմեդովի հետ եւ վերջին 4 վայրկյանին ձեռքից բաց թողեց հաղթանակը եւ անմասն մնաց մեդալից:

Այսպիսով, այսօր Հայաստանի հավաքականից մեդալի հավակնում էր հինգ ըմբիշ, որոնցից երկուսը պիտի անցնեին սփոփիչ գոտեմարտով: Սակայն մեդալի (բրոնզե) արժանացավ միայն 61 կգ քաշային, արդեն Եվրոպայի նախկին չեմպիոն Արսեն Հարությունյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829