Այսօր 58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ, ֆոտոլրագրող Գերման Ավագյանը:
Գերման Ավագյանը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 12-ին Վրաստանում։ 1980-1985 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։
1989 թվականից որպես ազատ լուսանկարիչ համագործակցել է տարբեր պարբերականների հետ։
Գերման Ավագյանի աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ ցուցահանդեսների, փառատոնների շրջանակներում։
Կարդացեք նաև
2002 թ․-ին Գերման Ավագյանն ԱՄՆ-ում արժանացել է «Ֆիֆտի Քրոուզ» միջազգային ֆոնդի մրցանակին փաստագրական լուսանկարչության համար։
Գերման Ավագյանն իր լուսանկարներում պատմում է Հայաստանի պատմության, պատերազմի, հասարակության սոցիալական ու մտավոր խնդիրների, աղքատության մասին՝ չմոռանալով նկատել մարդուն, մարդու և բնության անսպառ գեղեցկությունը․․․
Խորը ցաւ ապրեցի։ Հազար ափսոս։
Յիշատակն արդարոյ օրհնութեամբ եղիցի,,