Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Հռոմում այսօր ավարտվող Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի համար գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթեց Հունաստանը ներկայացնող Գեորգիոս Պիլիդիսին ու նվաճեց բրոնզե մեդալ:
Գոտեմարտի վերջնամասում մրցակիցը ծնկի վնասվածք ստացավ, ինչը չվրիպեց հայ ըմբիշի աչքից, ու նա պահպանելով ազնիվ մրցակցության կանոնները՝ չշարունակեց ճնշումը մրցակցի վրա՝ միեւնույն ժամանակ փորձելով իր օգնությունն առաջարկել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ