Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այդ շահարկումն այնքան կիրառվեց ներսում, որ արդեն օգտագործվում է մեր դեմ մեր հակառակորդի կողմից․ Վլադիմիր Մարտիրոսյան

Փետրվար 16,2020 21:00

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մեկ այլ առիթով կանդրադառնամ այն հանգամանքին, թե ինչից է, որ արդեն Ալիևն է ՀՀ նախկին իշխանություններին, որոնց հետ շատ դժվար և պարտվածի դիրքերից է բանակցել, նույն ՀՀ վարչապետի ներկայությամբ անտեսելով դիվանագիտական կոռեկտությունը՝ որակում որպես «նախկին ՌԵԺԻՄ»: Հակառակորդից այդպիսի որակման կիրառումը և այն սեփական շահարկմամբ ներկայացնելը ինձ համար մյունխենյան երեկվա հայտնի «դիալոգի» ամենատհաճ պահն էր:

Որպես քաղաքացի և մարդ ես գիտեմ իմ երկրի լավն ու վատը, բայց ունեմ գիտակցում, որ լավն էլ, վատն էլ իմն են և ուրիշի շահարկմանը ոչ ենթակա: Իսկ այդ շահարկումը այնքան կիրառվեց ներսում, որ արդեն օգտագործվում է մեր դեմ մեր հակառակորդի կողմից:

Ինչևէ, երկար չհիմնավորեմ, բայց արդեն վարչապետին օդի ու ջրի պես հանուն երկրի անհրաժեշտ է․

1. Գրագետ PR թիմ,
2. Պրոֆեսիոնալ «Back office»,
3. Լուրջ իրավախորհրդատուներ,
4. Նորմալ քաղ. տեխնոլոգներ,
5. Ամենաքիչը երկու «image maker»:

Հ․Գ․ «400 years before god»-ը վկա՝ երկրում այնքան գործ կա անելու, վե՛րջ տվեք «թիթեռ նկարելուն»:
Դիցուք ազգովի հանրաքվեով 7 դատավոր գործից հանելը, ամոթ է, էլի՜, լրջացեք: Մի պահ նայեք, թե մեզ ինչ ներքին և արտաքին մարտահրավերներ են սպասում և նայեք Ձեր օրակարգերի որակին:

https://www.facebook.com/vlad.martirosyan.3/posts/2783911591700253

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829