Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետը, որը Հայաստանում «առյուծ է կտրում», միջազգային հանրության առջև կարծես արդարանում էր արցախյան հարցով․ Ավետիք Իշխանյան

Փետրվար 16,2020 15:25

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նույնպես անդրադարձել է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև մյունխենյան քննարկմանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․

Լսեցի Փաշինյան- Ալիև հրապարակային «զրույցը»։ Գուցե տարբեր տրամաչափի փորձանքագետներ, ներեցեք՝ փորձագետներ իրենց մասնագիտական «փորձառությամբ» ինձ կհակադարձեն, թե ես դիվանագիտությունից բան չեմ հասկանում։ Ամեն դեպքում տպավորությունս այսպիսին էր՝ ինչպես ասում են «За державу обидно»։ ՀՀ վարչապետը, որը Հայաստանում «առյուծ է կտրում» (չշփոթել ԲՀԿ առաջնորդի հետ) և ընդդիմադիրներին անվանում շնագայլեր, բորենիներ և այլն, Ադրբեջանի «բարեկիրթ» առաջնորդի մոտ, միջազգային հանրության առջև, կարծես արդարանում էր արցախյան հարցով։

Իսկ երբ Ալիևը սկսեց հոխորտալ, կարծում եմ, հայ ժողովրդի արժանապատվությունը պահանջում էր, որ վարչապետն ընդհատեր Ալիևին, մոտավորապես հետևյալ խոսքերով․ «Ահա և պարոն Ալիևի Արցախի հարցի լուծման պատկերացումները։ Ես, ելնելով խաղաղ բանակցային տրամաբանությունից, չուզենալով սրել իրավիճակը, չխոսեցի Սումգայիթի, Բաքվի ջարդերի մասին, այն մասին, որ Ադրբեջան անունով պետություն, մինչև 1918թ․ աշխարհի քարտեզին գոյություն չի ունեցել, և որ ազատ, անկախ Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, հայտարարում եմ միայն պատրանք է և ուրիշ ոչինչ։ Ներեցեք, հարգարժան լրագրողներ, ես լքում եմ հանդիպումը»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=805225566643464&id=100014680840236

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829