Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Նիկողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 15-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-դանակահարության փաստով:
Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները նկատել են Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի թիվ 20 հասցեի դիմաց վիճաբանող մի խումբ դեռահասների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառաողները, մոտենալով նրանց, պարզել են՝ նրանք են՝ Փարաքար գյուղի բնակիչներ, 16-ամյա Համլետ Ե.-ն, 16-ամյա Մանուկ Բ.-ն, 16-ամյա Վազիր Խ.-ն, 16-ամյա Արմեն Հ.-ն, 17-ամյա Գևորգ Մ.-ն և 16-ամյա Գարիկ Կ.-ն:
Նշված անձինք ներկայացել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ Արմեն Հ.-ն աջից գոտկային շրջանում ունի կտրած-ծակած վերք: Ոստիկանները նրան տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Հետո զարմանում են, թե բանակում ինչու են հաճախացել ոչ կանոնակարգային հարաբերությունները. գուցե նրա համար, որ վաղը ահա այսպիսի մարդիկ բանակում են ծառայելու: Իսկ գուցե այս դպրոցականներին ևս՞ սադրել են «հակահեղափոխականները»՝ ի դեմս նախկին երկու նախագահների կողմնակիցների, ինչպես որ անհիմն կերպով նրանց են վերագրվում բանակում տեղ գտած ողբերգական դեպքերը: Զարմանում ես նման «շերլոկհոմսերի» վստահության վրա. տարօրինակ է, որ տանը նստած իրենք շատ հեշտորեն «բացահայտում են» սպանություններ, իսկ պատկան մարմինները «ոչինչ չեն ձեռնարկում»: