Հայտնի դարձավ «Եվրատեսիլ-2020»-ի հայաստանյան մասնակցի անունը: Հանրային հեռուստաընկերության հայտարարած ազգային ընտրության արդյունքում հաղթող ճանաչվեց Աթենա Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը, հանդիսանալով Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) լիիրավ անդամ, որոշում էր կայացրել «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակի ազգային ընտրություն անցկացնել և հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացողներին ներկայացնել իրենց երգերը։
Ամիսներ շարունակ տևած հայտագրման ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը ստացել էր մասնակցության 53 վավեր հայտ (հայտարարված վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվել):
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում