ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վերջին օրերին բանակում ողբերգական դեպքերն իմ խորին համոզմամբ շատ լուրջ ահազանգ են, այսպիսի բան բանակում չի եղել։
Մենք պետք է շատ կտրուկ և համարձակ քայլեր ձեռնարկենք, բայց նախ պետք է համապարփակ ուսումնասիրել իրավիճակը, թե ի՛նչն է պատճառը, ո՛վ է մեղավոր, կա՞ն թերություններ բանակում՝ սկսած ամենաստորին օղակից մինչև ամենավերինը։
Պետք է տեսնել, թե սա արդյոք բուն բանակի դրվածքի՞ց է, թե՞ հասարակության մեջ առկա բարոյահոգեբանական, դաստիարակչական վիճակից։ Համապարփակ ծրագիր պետք է լինի, որ իմանանք, թե ո՛րն է պատճառը։ Ամենակարևորը՝ պետք է շատ պրոֆեսիոնալ մոտենալ այս խնդրին և զերծ մնալ սպեկուլյացիաներից, այդ թվում՝ վհուկների որսից կամ քավության նոխազների փնտրտուքից։
Կարդացեք նաև
Որովհետև շատ հեշտ է և պոպուլիստական է՝ հանեք այս մեկին, նստեցնենք այն մեկին։ Բայց ամեն ինչից առաջ պետք է պարզել, թե ո՛րն է այս ամենի պատճառը, և եթե պետք է ինչ-որ մեկը գործից ազատվի և պատիժ կրի, դա պետք է արվի։
Բայց դա պետք է լինի լուրջ ուսումնասիրություն և վերլուծություն անելուց հետո։
Քավության նոխազների որսը կնշանակի, որ նպատակը ոչ թե այդ երևույթի դեմ պայքարն է, այլ ինչ-ինչ հարցեր լուծելը։ Հիմա ես տեսնում եմ, որ կան առանձին սադրիչներ, որոնք կարծես թե սպասում են նման բաների, որ խառնեն իրավիճակը։ Մենք պետք է լուրջ քայլեր անենք՝ պարզելու, թե որո՛նք են այս երևույթի պատճառները։
Ամեն ինչի դեմ էլ հնարավոր է պայքարել։ Եթե համապարփակ ձևով ես պայքարում, այդ պայքարն իրականացնողները մաքուր ու բանիմաց մարդիկ են, ցանկացած երևույթ կարելի է արմատախիլ անել։
Խոր վերլուծությունները պետք է անել ոչ միայն բանակում, այլև ԱԱԾ-ում, դատախազությունում, տարբեր պետական համակարգերում։ Պետք է պարզել, թե որտեղի՛ց են գալիս այս երևույթի հիմքերը։
https://www.facebook.com/david.babayan.5011/posts/3273450649350819