Մեր տղաներից երկուսը՝ 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը եւ 70 կգ քաշային Գեւորգ Մխեյանը երեկոյան մրցահերթում գոտեմարտեցին բրոնզի համար, սակայն երկուսն էլ պարտվեցին:
Այդուհանդերձ, մեր ընտրանին եւս երեք մեդալի հույս ունի: Վաղը մեր մարզիկներից Արսեն Հարությունյանը (61 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ) կարող են բարձրանալ պատվո պատվանդանի երրորդ աստիճան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ