Իտալիայի մայրաքաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ ներգրավված Հայաստանի հինգ ըմբիշներից երեքը հասել են կիսաեզրափակիչ փուլ:
61 կգ քաշային Արսեն Հարությունյանը նախավերջին մրցափուլում ուժերը չափելու է ռուսաստանցի Ալեքսանդր Բոգոմոեւի, 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը՝ շվեյցարացի Սամուել Շերրերի, 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն՝ լեհ Ռոբերտ Բարանի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ