Անհետաձգելի բուժօգնության սենյակներ (Emergency Rooms) ունեցող 40 բժշկական հաստատություններում պետական պատվերի շրջանակներում սկսում ենք մատուցել ոչ հիվանդանոցային անհետաձգելի դեպքերի վարման բուժօգնության ծառայություններ, որոնք մինչև այժմ իրականացվել են վճարովի հիմունքներով:
Այս պետական ծրագրի մեջ ընդգրկված բուժհաստատություններից 11-ը տեղակայված են Երևանում, իսկ 29-ը` մարզերում:
Անհետաձգելի վիճակների ցանկը հետևյալն է`
- ծակած, կտրած, կծած վերքեր,
- հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, որոնք չեն պահանջում հոսպիտալացում,
- մաշկի անհայտ ծագման սուր ցանավորումներ, ալերգիկ սուր ռեակցիաներ,
- մարմնի բարձր ջերմություն՝ մինչև ախտորոշումը (38.50-ից բարձր ջերմություն),
- սուր ցավ կրծքավանդակում` մինչև ախտորոշումը,
- սուր ցավ որովայնում` մինչև ախտորոշումը,
- աղեստամոքսային համակարգի սուր դիսֆունկցիա` մինչև ախտորոշումը,
- արյունահոսություններ, այրվածքներ, ցրտահարություններ, որոնք չեն պահանջում հիվանդանոցային բուժում,
- սուր շնչառական խանգարումներ` մինչև ախտորոշումը:
Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Կարդացեք նաև
https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/1145713295614934/?type=3&theater