Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայի ութ խնդիրներն արտաքին քաղաքականության ոլորտում

Փետրվար 15,2020 17:37

Այս օրերին Թուրքիան տառապում է տարածաշրջանային և արտատարածաշրջանային մի շարք հիմնախնդիրներով և չնայած Անկարան դիմակայում է ներքին քաղաքական  լուրջ խնդիրներ, այնուամենայնիվ արտաքին քաղաքականության ոլորտում իր միջամտողական գործողություններով քայքայման և անորոշ քաղաքականության ուղղությամբ է քայլում:

Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության միջազգային բաժնի հաղորդման համաձայն, «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության ժամանակ Թուրքիան մտավ տարածաշրջանային քաղաքականության նոր փուլ:

Մինչ այդ, Թուրքիան իր պատմական և քաղաքական ավանդույթի հիման վրա, որպես աշխարհիկ և քեմալական սկզբունքներով հիմնված հանրապետություն, խաղում էր Արևմուտքի քաղաքական դաշտում, իսկ որպես արևմտյան ճամբարի դաշնակից երկիր և ՆԱՏՕ-ի անդամ, առանձնապես չեր զբաղվում արևմտյան դաշնակից երկրների ներքին հարցերով և չեր փորձում միջամտել Արևելյան բլոկի և իսլամական աշխարհի ներքին գործերին։

Բայց Թուրքիայի իսլամիստական վարչապետ Նաջմեդդին Էրբեքանի իշխանության օրոք նա առաջադրեց այնպիսի գաղափարներ, ինչպիսիք էին D-8 խմբի և իսլամական աշխարհում ընդհանուր ազգային արժույթի ստեղծումը՝ շեշտը դնելով Իրանի, Պակիստանի, Ինդոնեզիայի և Մալայզիայի քաղաքական և տնտեսական  կարողությունների, ինչպես նաև Պարսից ծոցի քաղաքական և աշխարհաքաղաքական նշանակության վրա, փորձելով Թուրքիային մտցնել արտաքին քաղաքականության և տարածաշրջանային դիվանագիտության նոր ոլորտ, որի նախնական սկզբունքն էր կազմում դիմակայել Իսրայելին և ավելացնել Թուրքիայի ազդեցությունը և ուժը աշխարհի գերտերությունների դիմաց։

Սակայն դրանից անմիջապես հետո Թուրքիայի  քեմալական բանակի արևմտամետ գեներալներն ու Եվրոպային մոտ կանգնած քաղաքական գործիչները 1997 թ․-ին իրականացրեցին լուռ հեղաշրջում և  վարչապետ Էրբեքանին դուրս հանեցին Թուրքիայի քաղաքական դաշտից:

2002 թվականից ի վեր Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո Թուրքիան սկսեց քայլեր ձեռնարկել տարածաշրջան վերադառնալու համար: Բայց այդ վերադարձը չկատարվեց արագ ու շտապ, այլև մեղմ և հավասարակշռված, որը, ըստ երկու ազդեցիկ արտգործնախարարների՝ Աբդուլլահ Գյուլի և Ալի Բաբաջանի լիբերալական հակումով տնտեսական գաղափարների հիման վրա, դա հանգեցրեց Թուրքիայի  դիվանագիտության զարգացմանը  Մերձավոր Արևելքի տարածաշրջանում:

Հաջորդ փուլում և հատկապես Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի պաշտոնավարման ընթացքում այս անգամ կապեր հաստատելու փորձերի փոխարեն Անկարան ավելի շատ ձգտում էր քայլեր ձեռնարկել «ուժ»-ի  ձեռքբերման՝ դիվանագիտության ուղղությամբ:

Այդ իսկ պատճառով, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում «Արաբական գարուն» շարժումների վճռական ժամանակահատվածում Էրդողանի թիմը ձգտում էր ավելի մեծ դերակատարություն ունենալ և հիմնվելով ռազմավարական խորության սկզբունքի վրա՝ նրանք փորձում էին Թուրքիայի ազդեցությունը և ուժը նորից վերականգնել  օսմանյան կայսրության  դարաշրջանի հսկայական տարածքներում:

Բայց այժմ ընդլայնված կապերի և ներթափանցման փորձերի քաղաքականության փոխարեն Թուրքիան մեծապես փորձում է ռազմական միջամտության քաղաքականություն վարել տարածաշրջանում:  Իհարկե, Թուրքիան այս բոլոր ոլորտներում միշտ չէ, որ հաջողել է և մեծ գին է վճարել դրա համար: Այս օրերին Թուրքիան ներգրավել է մի շարք տարածաշրջանային և արտատարածաշրջանային ճգնաժամերի մեջ, և չնայած տառապում է ներքին լուրջ խնդիրներով, սակայն, փորձում է արտաքին քաղաքականության ոլորտում շարունակել միջամտողական գործողությունները:

Հաշվի առնելով տնտեսական, քաղաքական և պատմական պոտենցիալները՝ Թուրքիան լավ հարաբերություններ է հաստատել Աֆղանստանի, Պակիստանի և Կենտրոնական Ասիայի շատ երկրների հետ և  բազմիցս օգտագործել է համաթուրքական խորհրդի և Ադրբեջանի  կարողությունները տարածաշրջանում ներթափանցելու համար և այժմ լավ հարաբերություններ ունի նաև Ռուսաստանի հետ: Թուրքիան նաև կարողացել է բալկանների որոշ մասերում  խորացնել իր ներկայությունը: Այնուամենայնիվ, Թուրքիան դեռևս ութ հիմնական պարագաներում լուրջ խնդիրների հետ է բախվում երկրի ներսում և տարածաշրջանում.

  1. Սիրիական ճգնաժամը իր բարդ հավելվածներով, ինչպիսիք են՝ Թուրքիայում բնակվող 4 միլիոն սիրիացի փախստականները, Սիրիայի ընդդիմադիր ուժերը, ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումները, Բաշար Ասադի կառավարության տապալման սցենարի ձախողումը, սահմանների անապահովությունը, Եփրատ գետի արևելյան հատվածում ՔԲԿ վերահսկողության տակ գտնվող տարածքներում քրդական հարցը և թերևս, ամենակարևորը՝ սիրիական Իդլիբ քաղաքի հարցը:
  2. Թուրքիան՝  արևելյան Միջերկրական ծովում բախվում է խոշոր խնդիրների հետ, միգուցե դրա առանցքային կետը Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հարցն է և Կիպրոսի մերձափնյա տարածքում նավթի ու գազի արդյունահանումը, որի պատճառով լուրջ հակասություններ են առաջացել մի կողմից  Թուրքիայի և Հունաստանի, իսկ մյուս կողմից Թուրքիայի և Եվրամիության միջև:
  3. Զգայուն հարցեր, ինչպիսիք են Լիբիայում գեներալ Խալիֆա Հաֆթարին և նրա կողմնակիցներին դիմակայելը, Եգիպտոսում Աբդուլ Ֆաթթահ ալ-Սիսիի կառավարության հետ հարաբերությունների դադարեցումը և Սուդանի նոր կառավարության վերաբերյալ անորոշ քաղաքականությունը հանգել են նրան, որ Աֆրիկյան մայրցամաքում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտահոգությունների և ռիսկերի տեղիք է տալիս:
  4. Չնայած, որ վերջին տարիներին ՔԲԿ- ն զգալիորեն թուլացել է, սակայն այս խումբը դեռևս սպառնալիք է ներկայացնում Անկարայի համար Իրան-իրաքյան սահմանի Ղանդիլ լեռներում, ինչպես նաև Թուրքիայի և Սիրիայի սահմանների ներսում:Էրդողանի կառավարությունը դեռևս չի կարողացել  այս խմբավորման դեմ պայքարում, արտաքին լուրջ աջակցություն ձեռք բերել:
  5. Այժմ լուրջ խնդիրներ են առաջացել ԱՄՆ-ի հետ  Թուրքիայի հարաբերություններում:
  6. Գյուլենի ցանցը և նրա կրոնական դպրոցներն ու մշակութային կենտրոնները դեռևս ակտիվ են ԱՄՆ-ում և  եվրոպական, ասիական և աֆրիկյան շատ երկրներում ու աշխատում են Թուրքիայի կառավարության դեմ: Իսկ Էրդողանը չի կարողացել արդյունավետ պայքար տանել Գյուլենի շարժման հետևորդների դեմ:
  7. Դեռևս անհասկանալի և անորոշ է մնացել  Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցության հարցը:
  8. Ջեմալ Խաշողջիի սպանությունից ի վեր Թուրքիան չի կարողացել իր հարաբերությունները կարգավորել Սաուդյան Արաբիայի հետ և Ռիադից բացի Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերություններում ևս խնդիրներ են առաջացրել:

Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները և դժվարությունները՝ հատկանշական է, որ վերջին երկու տարիների ընթացքում տնտեսական լուրջ խնդիրներից բացի Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը նույնպես բախվել է ներքին բարդ խնդիրների և Թուրքիայի նախագահական համակարգն ունի մեծ թվով ընդդիմադիրներ։

Նման պայմաններում Էրդողանի կառավարությունը, որը ձևավորվել է «Արդարություն և զարգացում» և «Ժողովրդական շարժում» կուսակցությունների կոալիցիայից,  ընդդիմության տեսակետից միայն վայելում է ժողովրդի 51 տոկոսի համակրանքը, իսկ երկրի բնակչության մոտ 50 տոկոսը և մյուս կուսակցությունները  լուրջ խնդիրներ ունեն իշխող կառավարության հետ։

Իրանական լրատվական կայքից թարգմանեց Վահե ԱՐԱՄՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829