Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից 70 կգ քաշային Գեւորգ Մխեյանն այսօր սփոփիչ երկու գոտեմարտ անցկացրեց եւ հաջորդաբար պարտության մատնեց բելառուս ու ուկրաինացի մրցակիցներին: Այսօր երեկոյան Մխեյանը բրոնզե մեդալի համար կհանդիպի մոլդովացի Միխաիլ Սավայի հետ:
Դեռ երեկ 3-րդ տեղի համար գոտեմարտելու իրավունք նվաճել էր 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, որի մրցակիցն այսօր լինելու է սերբ Ստեվան Անդրիա Միշիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ