Մարտի 31-ին կայանալիք ԱՀ խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ թեկնածուների առաջին քառյակը
Դավիթ Իշխանյան
Ծնվել է 1968թ. դեկտեմբերի 27-ին Մարտունու շրջանի Աշան գյուղում:
Արցախյան ազատագրական պայքարի և կամավորական շարժման ակտիվ մասնակից է, ուսանողական ջոկատի գործուն անդամ: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում, եղել Մարտունու շրջանի թիվ 28 գումարտակի հրամանատար:
Եղել է Աշանի միջնակարգ դպրոցի տնօրեն, այնուհետև՝ Աշան համայնքի ղեկավար:
Ընտրվել է ԱՀ Աժ 1-ին և 6-րդ գումարման պատգամավոր:
1989-ից անդամակցում է ՀՅԴ-ին: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչն է:
Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մխիթար Գոշ» մեդալով:
Արթուր Մոսիյան
Կարդացեք նաև
Ծնվել է 1971թ. հունվարի 15-ին Մարտունի քաղաքում։
Ուսանողական ջոկատի կազմում մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը։ Ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում՝ շարքայինից մինչև պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ։
Եղել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ, արդարադատության նախարար, Արցախի Վերահսկիչ պալատի նախագահ, Արցախի Գլխավոր դատախազ:
Ընտրվել է Արցախի Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր:
1990- ից ՀՅԴ անդամ է:
Պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և «Մխիթար Գոշ» մեդալով ։
Վահրամ Բալայան
Ծնվել է 1962թ. օգոստոսի 22-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղում:
Պատմական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր: Տարիներ շարունակ եղել է ԱրՊՀ պատմության ամբիոնի վարիչ, ապա՝ պրոռեկտոր:
Ընտրվել է ԱՀ 3-րդ, 5-րդ և 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր, 2015-ից՝ ԱԺ փոխնախագահն է:
1991-ից ՀՅԴ կուսակցության անդամ է:
Պատմական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, 124 գիտական աշխատանքների հեղինակ:
Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով և «Երախտագիտություն» մեդալով:
Արմինե Հարությունյան
Ծնվել է 1972թ. սեպտեմբերի 4-ին Ստեփանավանի շրջանի Գյառգյառ գյուղում:
Աշխատել է Շոշի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ ու կազմակերպիչ, գյուղատնտեսական քլեջում՝ որպես քիմիայի դասախոս, ապա ԱՀ գործադիր իշխանության զանազան գերատեսչություններում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ: Այժմ ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության քարտուղարության նամակների բաժնի վարիչն է:
2011թ. Հայ օգնության միությամ անդամ է: ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհին է:
Անկուսակցական է:
ՀՅԴ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ